Նրա կատարումները ազգային ինքնության ու հոգևոր արժեքների կենդանի վկայությունն են
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում նոյեմբերի 12-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ անգնահատելի են Օֆելյա Համբարձումյանի ավանդն ու ներդրումը հայ կատարողական արվեստի զարգացման ու տարածման գործում: «Օֆելյա Համբարձումյանն իր անկրկնելի ձայնով, աշխատասիրությամբ ու բարձր կատարողական արվեստով հայ ավանդական երգը երկար ու ձիգ տարիներ հնչեցրել է Հայաստանի բոլոր անկյուններում և արտերկրում: Կոմպոզիտորները նոր երգեր են գրել հատուկ երգչուհու հրաշալի ձայնի և մաքրամաքուր կատարումների համար:

Օֆելյա Համբարձումյանը մեծ ժառանգություն է թողել՝ սերունդներին փոխանցելով բարձր կատարողական արվեստի նմուշներ և մշտապես կատարելագործվելու ոգին։ Նրա արվեստը կամուրջ է սերունդների միջև, նրա կատարումները ոչ միայն երաժշտական վարպետության արտահայտություն են, այլև ազգային ինքնության, զգացմունքների ու հոգևոր արժեքների կենդանի վկայություն»,- նշել է Դանիել Դանիելյանը:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը (1925-2016 թթ.): Նամականիշի վրա առկա են նաև «ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» և «ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով. դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի, տպաքանակը՝ 10 000 հատ:
Հաջորդիվ՝ հոբելյանական տարվա շրջանակում կայացել է նաև «Օֆելյա Համբարձումյան 100» հոբելյանական համերգը, որի ընթացքում հանդես է եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից