Թալինում վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող մեքենան
Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 9-ին ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով նյութական վնաս, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Կայքի տեղեկություններով՝ Արամայիս Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Թալին քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանան է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից