Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները. Պապիկյան
Օրինական, թափանցիկ, պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է: Արվում է առավելագույնը՝ զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա: Այս մասին, Լուրերի փոխանցմամբ, խորհրդարանում ելույթում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարն ընդգծեց՝ մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները:
Պապիկյանի խոսքով՝ այս տարիների կարևոր ձեռքբերում է տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումը ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը:
«Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը և նաև Աքիլլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է»,- նշեց պաշտպանության նախարարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում