Շուտով, շատ շուտով կվերադառնամ մարզչական աշխատանքի․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ շուտով պատրաստվում է վերադառնալ մարզչական աշխատանքին։ «Ես դեռ մարզիչ եմ և դեռ որոշ ժամանակ կաշխատեմ։ Շուտով, շատ շուտով կվերադառնամ աշխատանքի», - 53-ամյա Զիդանի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
Defensa Central-ը ավելի վաղ հայտնել էր, որ Զիդանը կարող է փոխարինել Դիդիե Դեշամին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Դեշամը մարզում է «կապույտներին» 2012 թվականից և մտադիր է ավարտել կարիերան 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2021 թվականներին։ Նրա ղեկավարությամբ մադրիդյան ակումբը նվաճել է Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, Լա Լիգայի երկու տիտղոս, ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի երկու առաջնություն և ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից