Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Արագորեն շարժվում ենք դեպի կոնսենսուս Երևանի և Բաքվի հետ. Ուրալօղլու

«Զանգեզուրի միջանցքի»  և Ալիջանի սահմանային անցակետի նախագծերը կվերաիմաստավորեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրային ցանցում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուղղակիորեն կկապի Թուրքիան և Ադրբեջանը՝ ստեղծելով նոր առևտրային երթուղի Ասիայից դեպի Եվրոպա։ «Դա կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ասել է թուրք նախարարը։

Ուրալօղլուն հայտնել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են սկսվել հայ-թուրքական սահմանին տեղակայված Ալիջանի սահմանային անցակետում։  «Մենք ավարտել ենք մեր ծրագրերը, դրանց թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը և դրա վերակառուցումը։ Արագորեն շարժվում ենք դեպի կոնսենսուս՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Խաղաղության գործընթացի ավարտից հետո Ալիջանի անցակետը ևս կբացվի»,- հավելել նա։

Նախարարը հայտնել է նաև Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ հանդիպման մասին։ «Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը ցուցաբերում է զգալի նախաձեռնողականություն և լուրջ ռիսկերի է դիմում։ Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Պատրաստել ենք կոնկրետ ծրագրեր, ներառյալ՝ Ալիջանի սահմանային դարպասի մոտ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը և նորի կառուցումը»,- նշել է Ուրալօղլուն։ «Մենք բառացիորեն արագորեն շարժվում ենք դեպի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոնսենսուսի։ Երբ դա Աստծո կամքով տեղի ունենա, մենք այդ դուռն էլ կբացենք»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ այդ զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցքի» արդյունավետությունը և ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա առևտրային ուղին։ Նա հավելել է, որ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը կկապի «Զանգեզուրի միջանցքը» և կամրապնդի Միջին (Անդրկասպյան) տրանսպորտային միջանցքը։  «Կարս-Իգդիր-Դիլուջու գիծը ամենակարևոր նախագծերից մեկն է, որը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»,- ընդգծել է Ուրալօղլուն։

Նախարարը նշել է նաև, որ «Զարգացման ճանապարհային նախագիծը» (Development Road Project), որը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական երկրների շրջանում, կապահովի անխոչընդոտ ճանապարհային և երկաթուղային մուտք դեպի բոլոր եվրոպական երկրներ՝ Բասրայի Ֆաո նավահանգստից մինչև Լոնդոն։ «Այս ռազմավարական միջանցքը կկրճատի համաշխարհային առևտրային ուղիները, կբարձրացնի Թուրքիայի լոգիստիկ ներուժը և կամրապնդի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- նշել է նա։