Գերմանիան ևս 3 միլիարդ եվրո է գտել «Ուկրաինան ամրապնդելու» համար
Գերմանիան 2026 թվականին Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը կավելացնի 3 միլիարդ եվրոյով, հաստատել է Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը, մեջբերում է NTV-ն։ Նախարարը հայտարարել է, որ այս միջոցները կօգտագործվեն երկիրը «հզորացնելու» համար։ Նախկինում Գերմանիայի բյուջեն հատկացրել էր 8,5 միլիարդ եվրո։
Քլինգբեյլը Գերմանիան անվանել է «Ուկրաինայի ամենամեծ եվրոպական դոնորը» և նշել Կիևին աջակցելու կարևորությունը։ Նա նաև կոչ է արել «միջնաժամկետ հեռանկարում» գտնել լուծումներ, որոնք թույլ կտան ԵՄ-ին օգնել երկրին։
Երկու օր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Կանադա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան ձմռանից առաջ Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 40 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։ Նա հայտարարել է, որ այդ միջոցները կօգտագործվեն ջեռուցման համակարգերի վերանորոգման, վնասված շենքերի վերականգնման, էներգաբլոկների մատակարարման, ինչպես նաև վերմակների և հիգիենայի պարագաների գնման համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում