Առանց ՀՀ ժողովրդի դիրքորոշումն իմանալու` չենք կարող Արծվաշենը փոխանակել․ Նիկոլ Փաշինյան
«ՀՀ կառավարությունն առանց ՀՀ ժողովրդի դիրքորոշումն իմանալու չի կարող Արծվաշենը փոխանակել որևէ բանի հետ․ ոչ միայն Արծվաշենը, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս»,- լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հարցին՝ անկլավների հարցով բանակցային օրակարգում նորությո՞ւն կա, որ սկսել է խոսել Արծվաշենը վերադարձնելու մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «ՀՀ որևէ վարչապետ չի կարող հրաժարվել ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից։ Դա պիտի լինի սահմանազատման գործընթացի ճանապարհով։ Ուժային որևէ սցենար բացառում ենք»։
«Երբ դա վերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն։ Քննարկվում է, որ Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ։ Վստահեցնում եմ՝ որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել»,սահամանափակել է Փաշինյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում