Սերժ Սարգսյանը 2018-ին երկու անգամ առաջարկել է հետաձգել իր հրաժարականը․ Փաշինյանի վստահեցումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականին երկու անգամ առաջարկել է հետաձգել իր հրաժարականը։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ երբ ինքը 2018 թվականին գտնվում էր Քրեակատարողական հիմնարկում, այն ժամանակ դեռ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ենթատեքստերով ասել է, որ իրենք կարող են մեզ ազատել՝ պայմանով, որ հեղափոխության հարցը կհանվի օրակարգից, իսկ ինքը՝ Կարապետյանը, պատրաստակամություն է հայտնել վերցնել իշխանությունը։ «Ես ասացի, որ դա ընդունելի չի իմ համար և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա», - նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, երբ Կարապետյանը վերադարձել է, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկել է դա անել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ «Ես ասել եմ դա անընդունելի է», - հավելել է նա։
Փաշինյանը նշել է, որ որոշ ժամանակ անց Կարապետյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն արդեն պատրաստ է եղել հրաժարական տալ հունիսին։ «Ես ասել եմ, որ դա ընդունելի տարբերակ չի և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը կամ մյուս օրը։ Որից հետ ինքը գնացել է, եկել է և ասել է, որ դա ընդունելի տարբերակ է», - ընդգծել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում