Երբ լսում եմ Հայաստանի օրհներգը, սիրտս սկսում է արագ բաբախել
Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է պատրաստվել ՈւԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Չեռնոգորիայի և Շվեդիայի դեմ հանդիպումներին։ Այդ կապակցությամբ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանին։ Ինչպես տեղեկացնում է, Վերջինս հարցազրույց է տվել ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։
«Ես սկսել եմ ֆուտբոլով զբաղվել 4-5 տարեկան հասակում։ Այդ ժամանակվանից ես հավատում էի, որ ֆուտբոլը լինելու է իմ կյանքի անբաժան մասը։ Որևէ օր չեմ անցկացրել առանց գնդակի։ Իմ ընտանիքը դա տեսնում էր և լիովին աջակցում էր ինձ։
Նրանք վստահ էին, որ ինձ մեծ ապագա է սպասում։ Իմ պապիկն մեծ ներդրում ունի նրանում, որ ես դարձա ֆուտբոլիստ։
Իմ պապիկը հայ է։ Նա ինձ շատ է պատմել Հայաստանի և հայկական մշակույթի մասին։ Նա խոսում է հայերեն և այժմ ինձ էլ է սովորեցնում լեզուն։
Երբ առաջին անգամ հրավիրվեցի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ զգացմունքները հիանալի էին։ Դա լավ հնարավորություն էր ավելի մոտիկից ճանաչելու հայկական մշակույթը, ձեռք բերելու նոր ընկերներ և աշխատելու նոր մարզիչների հետ։
Հայաստանի հավաքականի շապիկը կրելը մեծ պատասխանատվություն է։ Երբ լսում եմ երկրի օրհներգը, ոգևորվում եմ, սիրտս սկսում է արագ բաբախել։ Երբեմն դժվար է հաղորդակցվել տղաների հետ, բայց ինչպես նրանք, այնպես էլ մարզիչները շատ են օգնում ինձ։
Հայաստանի երիտասարդական հավաքականը անընդհատ աշխատանքում է, ես դա հստակ տեսնում եմ։ Կանեմ ամեն ինչ՝ շատ գոլեր խփելու և թիմիս հաղթանակներ բերելու համար։
Իմ առավելությունը՝ իմ հասակն է։ Փորձում եմ օգտագործել այն ինչպես պայքարում գնդակի համար, այնպես էլ գնդակը պահելու ընթացքում։
Ես կցանկանայի խաղալ «Սանդերլենդի» առաջին թիմում։ Ելույթ ունենալ Պրեմիեր լիգայում՝ դա ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է։ Եվ, իհարկե, շատ եմ ուզում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»,- ասել է Գերագուսյանը ՀՖՖ-ին տված հարցազրույցի ժամանակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից