Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասին
Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի երկակի աշխարհի չեմպիոն Ռոնալդոն կարծում է, որ հինգ անգամ «Ոսկե գնդակ» ստացած Կրիշտիանու Ռոնալդուի ամպագոռգոռ հայտարարությունները վկայում են նրա չափազանց ինքնավստահ լինելու մասին։
Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ անհնար է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին որոշել միայն աշխարհի առաջնություններում տարած հաղթանակներով։
«Որոշ մարդիկ շատ ինքնավստահ են։ Ես նախընտրում եմ, որ իմ մասին ուրիշները խոսեն, ոչ թե ես ինքս։ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը։ Այդ կարծիքին ես համաձայն չեմ։ Բայց ես հարգում եմ նրա կարծիքը, նա իսկապես լավագույնների թվում է, և ես կասեի՝ անգամ թոփ-10-ում է», — Ռոնալդոյի խոսքերը փոխանցում է Footmercato-ն։
Կրիշտիանու Ռոնալդուն հինգ անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, դարձել է Եվրոպայի չեմպիոն և երկու անգամ՝ Ազգերի լիգայի հաղթող։ Կարիերայի ընթացքում նա խփել է 953 գոլ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից