Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում
Ինչպես տեղեկացանք shamshyan.com-ից, նոյեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Գ․-ն և հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 2-ին, ժամը 22։45-ի սահմաններում Վաղարշ Վաղարշյան փողոցում 50 համարի երթուղու ավտոբուսի սրահում տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղ ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Սեդրակ Գ․-ն վիճաբանել է իր հետ։
Ըստ կայքի՝ Արթուր Գ․-ն հայտնել է, նաև որ Սեդրակ Գ․-ն հարվածել է իր ձեռքին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոբուսին, սպառնալիքներ է հնչեցրել, որ կվնասի ավտոբուսը, ղեկի ուղղությունը փոխելով ստեղծել է վթարային իրավիճակ՝ պատճառելով ֆիզիկական ցավ ևս։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Կայքի՝ Արթուր Գ․-ն աշխատում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից