Իսրայելն առաջին ընթերցմամբ ընդունել է ահաբեկիչների համար մահապատժի մասին օրենքը
Իսրայելի Քնեսեթն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը, հաղորդում է պետական հեռարձակող Kan-ը։
Նրա տվյալներով՝ օրինագծի օգտին քվեարկել է 120 պատգամավորից 39-ը, իսկ 16-ը դեմ են արտահայտվել։ Kan-ը նշում է, որ լիագումար նիստում բանավեճերի ընթացքում իսրայելցի արաբների շահերը ներկայացնող ՀԱԴԱՇ-ԹԱԱԼ ձախակողմյան դաշինքի պատգամավոր Այման Ուդեի և Ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջ «Հրեական ուժ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրի միջև վիճաբանություն է սկսվել, որը «գրեթե կռվի է վերածվել»։
Այս օրինագիծը ներկայացրել է կառավարական կոալիցիայի կազմում ընդգրկված «Հրեական ուժ» կուսակցության պատգամավոր Լիմոր Սոն Հար-Մելեխը։ Ըստ The Jerusalem Post թերթի տվյալների՝ փաստաթուղթը ենթադրում է մահապատժի կիրառում ցանկացած անձի նկատմամբ, որը «դիտավորությամբ կամ անտարբերությունից մահ է պատճառում իսրայելցի քաղաքացուն, երբ այդ արարքը կատարվում է ռասիստական դրդապատճառներով կամ բնակչության որոշակի խմբի նկատմամբ ատելության ուժով»։ Քնեսեթը այս օրենքի նախագիծը հաստատել է նախնական ընթերցմամբ՝ 2023 թվականի մարտի 1-ին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում