Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման ծրագրից, ՆԳ նախարարի տեղակալ (տեսանյութ)
ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու, կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից․ այս մասին Առաջին ալիքի «Լուրերի» եթերում նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Աջակցությունը կլինի հիփոթեքային վարկավորման կանխավճարի փոխհատուցման, տոկոսադրույքների մարման տեսքով։
Ծրագիրը վերաբերելու է ոստիկանության բոլոր ծառայողներին, սակայն կլինեն որոշակի առաջնահերթություններ․ օրինակ՝ տեղանքը, ծառայողի սոցիալական վիճակը և այլն։
Խնդիրն ակներև է դարձել Ոստիկանությունում նոր ձևավորվող ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման ժամանակ․ ներկայում ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, կամ մարզում։ Նպատակը՝ որոշակի շահերի բախումից կամ կոռուպցիոն ռիսկերից խուսափելն է։
ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ խնդիրն առավել տեսանելի էր Սյունիքի և Վայոց ձորի մարզերի դեպքում․ «Այսպիսի աջակցության ծրագրերով մենք, ըստ էության, կբարելավենք ծառայողների բնակարանային ապահովվածության վիճակը, որն էլ իր հերթին բնականաբար կազդի ծառայության արդյունավետության բարձրացման վրա»,-ընդգծել է Արմեն Մկրտչյանը։
ՆԳ նախարարությունը Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ տարբեր միջոցառումներ է իրականացնում․ այս համատեքստում նախագիծը առանցքային և կարևոր նշանակություն ունի ոչ միայն համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, այլև եղած կադրերը ծառայության ամբողջ շրջափուլում պահելու տեսանկյունից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ