«Դու միշտ ողջունված ես տանը, Լեո». Բարսելոնան հայտարարություն է տարածել Մեսսիի Կամպ Նոու այցից հետո
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նոյեմբերի 9-ի երեկոյան բոլորի համար անակնկալ կերպով այցելել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտը, որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները։
Արգենտինացի ֆուտբոլիստը իր տպավորություններով կիսվել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ դեռևս ջերմ զգացմունքներ ունի իր նախկին ակումբի նկատմամբ և երազում է մի օր վերադառնալու մասին։
«Բարսելոնան» արձագանքել է լեգենդար խաղացողի այցին՝ հրապարակելով ողջույնի ուղերձ, որով հաստատել է, որ ակումբի դռները միշտ բաց են Մեսսիի համար։
«Դու միշտ սպասված ես տանը, Լեո»,-ասվում է «Բարսելոնայի» հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ արգենտինացին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին, որից հետո հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում», իսկ 2023 թվականի ամռանը դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» խաղացող։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից