Իրանը, չնայած պատժամիջոցներին, այս տարի մոտ 1 միլիարդ դոլար է փոխանցել «Հեզբոլլահին»․ ԱՄՆ պաշտոնյա
ԱՄՆ-ի հայտարարությամբ՝ Իրանը այս տարի մոտ 1 միլիարդ դոլար է փոխանցել «Հեզբոլլահ» կազմակերպությանը՝ չնայած ծանր արևմտյան պատժամիջոցներին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխքարտուղար Ջոն Հերլին նշել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի կտրել Իրանի ֆինանսավորումը խմբավորմանը, որպեսզի «լիբանանցի ժողովուրդը կարողանա հետ ստանալ իր երկիրը»։
Հերլիի խոսքով՝ այժմ Լիբանանում կա «հարմար պահ», երբ հնարավոր է ճնշում գործադրել «Հեզբոլլահի» վրա՝ նրան ստիպելու զինաթափվել և նվազեցնել Իրանի ազդեցությունը երկրում։ ԱՄՆ-ն վերջերս պատժամիջոցների է ենթարկել երկու անձի, որոնք կասկածվում են՝ խմբավորմանը գումար փոխանցելու մեջ։
Չնայած կորուստներին՝ «Հեզբոլլահը», ըստ հաղորդումների, փորձում է վերականգնել իր ռազմական ներուժը և նոր հարվածներ է հասցնում Իսրայելին։ Լիբանանի կառավարությունը խոստացել է զինաթափել բոլոր ոչ պետական խմբավորումները, սակայն «Հեզբոլլահը»՝ ստեղծված 1982-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կողմից, հրաժարվում է ամբողջական զինաթափումից։
Մերձավոր Արևելք իր առաջին այցի ընթացքում Հերլին ընդգծել է, որ Իրանը, չնայած ծանր տնտեսական վիճակին, շարունակում է ֆինանսավորել իր ահաբեկչական դաշնակիցներին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում