ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման օրը՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարտուղարության Ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին նաև ԵԽ քարտուղարության ժողովրդավարական կառավարման և հակախտրականության տնօրինության ղեկավար Կլաուդիա Լուչիանին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմաբովանդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով ժողովրդավարական կառավարման մշակույթ ձևավորելու, համայնքների ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը ամրապնդելու գործում Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրին։ Կլաուդիա Լուչիանին ներկայացրել է դրա շրջանակներում իրականացվող «Աջակցություն փախստականների ընդունած համայնքներին» ծրագիրը, ըստ որի Վեդիի համայնքնապետարանի հետ համագործակցության արդյունքում խթանվում է տեղահանված կանանց կարողությունների զարգացումն ու նոր մասնագիտությունների ձեռքբերումը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում