Հայաստանը կհրաժարվի՞ ռուսական գազից
«Փաստ» թերթը գրում է.
«Մոտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։ Նշենք, որ ներկայումս Հայաստանը գազ ստանում է ՌԴ-ից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, և դա թույլ է տալիս ամբողջությամբ ապահովել մեր գազասպառումը: Փաշինյանի այդ ելույթից հետո բազմաթիվ մասնագետներ նշում էին, որ նախ՝ Ադրբեջանն ինքն այս պահին չի կարող անգամ իր վերցրած պատվերները կատարել, ուր մնաց՝ նոր պատվերներ ընդունի։ Բացի այդ, ինչպես նշել էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ադրբեջանական գազը եվրոպական շուկայում 2-3 անգամ ավելի թանկ գնով է վաճառվում, քան մենք Ռուսաստանից ենք ձեռք բերում։
Ոլորտի փորձագետները շեշտում են, որ այլընտրանքային մատակարարները օբյեկտիվորեն չեն կարող Հայաստանին առաջարկել ավելի շահառու պայմաններ՝ գնի առումով։ Նրանց համոզմամբ, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, ապա կախման մեջ է լինելու ադրբեջանական գազից, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին ցանկացած պահի կարող է կտրել գազը, այսինքն՝ գործ ունենք նաև անվտանգային խնդրի հետ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում