Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, հուսով եմ՝ այն կյանքի է կոչվելու. Վիտալի Բալասանյան. Aysor.am
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հույս ունի, որ արցախցին մի օր կվերադառնա իր հայրենիք։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բալասանյանը։
Հարցին՝ արդյո՞ք անվտանգ կլինի Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասաց, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։
Եթե անվտանգային երաշխիքներ տան՝ ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը հունվարի 18-ին հրապարակել էր իր նամակն՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։
Նամակում Բալասանյանը կոչ էր կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և ապահովել բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից