Ղազախստանում հունիսից հոկտեմբեր ընկած հատվածում կայացած գործողության ընթացքում ավելի քան 27 տոննա թմրանյութ է առգրավվել
Ղազախստանի իրավապահ մարմինները ավելի քան 27 տոննա թմրանյութ են առգրավել «Կարասորա-2025» («Կանեփ - 2025») գործողության ընթացքում, որն իրականացվել է հունիսից հոկտեմբեր ամիսներին՝ ուղղաթիռների և ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմամբ։ Այս մասին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից։
«Գործողությանը մասնակցել են ոստիկանության, ՆԳՆ Ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարության աշխատակիցներ։ Ներգրավված են եղել ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակային կոորդինատներ։ Առգրավվել է ավելի քան 27 տոննա թմրանյութ, ոչնչացվել է թմրանյութ պարունակող ավելի քան 110 հազար թուփ բույս, կասեցվել է չորս կազմակերպված հանցավոր խմբերի, այդ թվում՝ մեկ տրանսազգային խմբի գործունեությունը, լիկվիդացվել է վեց թմրամիջոցների լաբորատորիա, կանխվել է թմրանյութերի մատակարարման 50 ներքին ուղի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործողության շրջանակներում ձերբակալություններից մեկը տեղի է ունեցել Ալմաթիի օդանավակայանում։ Այդ ժամանակ կանխվել է Հնդկաստանի քաղաքացու գործողությունները, որոնց ժամանակ նա փորձել էր 3 կիլոգրամ մարիխուանա ներմուծել երկիր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից