Իսպանիայում հանդիպումը դադարեցվել է երկրպագուի մահվան պատճառով
Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի 13-րդ տուրի «Սեուտա» և «Ալմերիա» ակումբների միջև հանդիպումը դադարեցվել է մարզադաշտի տրիբունաներում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
AS պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումը դադարեցվել է 18-րդ րոպեին, երբ տրիբունաներում գտնվող 73-ամյա Մանոլո Կառետոյի ինքնազգացողությունը վատացել է։ Բժիշկները մոտ 10 րոպե տևողությամբ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է։
Լիգայի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է. «Լիգան ցավակցություն է հայտնում «Սեուտայի» երկրպագուի ընտանիքին, մերձավորներին և բոլոր անձանց։ Հանդիպումը հետաձգվում է։ Նոր ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում»։
«Սեուտա» և «Ալմերիա» ակումբները ընդմիջմանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել խաղը մեկ այլ օր ավարտելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, հանդիպման վերսկսման վերջնական որոշումը մնում է լիգային։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից