Հիվանդությունները կարող են հիմք հանդիսանալ ԱՄՆ վիզաների մերժման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր կանոններ է սահմանել հյուպատոսությունների և դեսպանատների համար՝ զգալիորեն ընդլայնելով վիզաների մերժման չափանիշները: Այժմ ԱՄՆ հյուպատոսություններն ու դեսպանատները լիազորություն ունեն մերժել վիզաների տրամադրումը սրտանոթային, շնչառական, ուռուցքաբանական, նյարդաբանական և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դիմորդներին: Ցանկում ներառված են նաև շաքարախտը, նյութափոխանակության խանգարումները և ճարպակալումը, որոնք կարող են առաջացնել ասթմա, քնի ապնոէ և արյան բարձր ճնշում:
Այս մասին հաղորդվել է CBS News-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս հիվանդությունները կարող են պահանջել երկարատև և թանկ բուժում, որի ծախսերը, ըստ ԱՄՆ իշխանությունների, պետք է հոգա դիմորդը, այլ ոչ թե ԱՄՆ կառավարությունն՝ իր միջոցներով:
Վիզայի աշխատակիցները պետք է ստուգեն, թե արդյոք դիմորդն ունի բժշկական ծառայությունների համար վճարելու միջոցներ և վիզա տրամադրելու որոշումները կայացնելիս հիմնվեն դրա վրա: Մասնագետները նշում են, որ սա զգալիորեն կբարդացնի մուտքի գործընթացը մեծ թվով տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում