Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):
Հիմքը՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրությունն է առ այն, որ այս արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
* չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներ,
* փայտե հատակի և մրոտ պատերի ոչ նորոգ վիճակում լինելը խոչընդոտել է դրանք հեշտությամբ ախտահանելուն,
* առաստաղի ոչ նորոգ լինելու պատճառով՝ առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
* բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
* որոշ դռներ պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,
* սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
* սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաները պատշաճ ախտահանված չեն եղել:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից