Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Միշտ մտածեցեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք. Հայաստանի ԳԱ «Միտք» շաբաթաթերթ

Զրույց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Սբ․ Օծություն, Տ Տ  Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ։ Նոյեմբեր 23, 1990թ

Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ – Հոկտեմբերին Մոսկվայում, Ղարաբաղի հարցով հայ պատգամավորների հացադուլը դադարեցնլիս, դուք ասացիք՝ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից ես լավատես չէի, դրա համար ես հիմա հուսահատ չեմ։ Ինչպե՞ս է, որ չեք հուսահատվում Ղարաբաղի ու Շահումյանի համար այս ծանր օրերին։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ,– Ես այդ շարժման սկզբնավորությանն ավելի վերապահ էի՝ հաշվի առնելով մեր սեփական ուժերի տարողությունը։ Սակայն Ղարաբաղյան շարժումն սկսողները շատ մեծ լավատեսությամբ սկսեցին, առանց հստակ ծրագրի, կարծելով, որ եթե մեր պահանջն արդար է, եւ, անշուշտ, որ արդար է, անպայման այդ արդար դատը պիտի հաջողվի։ Նույնիսկ խորհուրդ տվեցի շարժման առաջին օրերին լավ մտածել, հեռատես լինել, հաշվի առնել, թե արդյո՞ք երաշխիքներ կան գործը հաջողացնելու իմաստով՝ չմոռանալով մեր աշխարհագրական դիրքը, եւ մեր սեփական ուժերի տարողությունը։

Ես այն ժամանակ մտածում էի, որ Հայաստանը պետք է նեցուկ կանգնի Ղարաբաղին, բայց ոչ ուղղակի, ոչ հրապարակավ, այլ տարբեր միջոցառումներով։ Օրինակ ունեի Հյուսիսային Իռլանդիայի վիճակը։ Քսան տարի արյունալի պայքար է գնում միավորման համար, բայց մայր երկիրն ուղղակիորեն չի միջամտում եւ արտաքնապես նորմալ հարաբերությունների մեջ է Անգլիայի հետ։ Այնուամենայնիվ, մեր շարժումն սկսվեց, եւ ես էլ ոգեւորվեցի, որովհետեւ այդպիսի հարցերի մեջ մարդ կարող է կարծիք ունենալ, բայց վստահ լինել չի կարող։ Ես հիմա էլ վստահ չեմ՝ ճիշտ էր դա, թե չէ, բայց այն ստեղծվեց արդար պահանջի հիման վրա, եւ հայ ժողովրդի ազգային զգացումները սքանչելի կերպով դրսեւորվեցին։ Հիմա, եթե սկսել ենք, պիտի հաջողությամբ շարունակենք։ Եւ պետք չէ հուսահատվել այն դժվարություններից, որոնք մեր առջեւ կան ու պիտի լինեն։

Շատ էլ պետք չէ աճապարել։ Մենք երեք հազար տարվա ժողովուրդ ենք, հետեւաբար, կարող ենք պայքարը շարունակել, ասենք եւս տաս տարի։ Լուծումը մեր արդար դատը հետապնդելու ձեւերի մեջ պետք է որոնել՝ նայած ստեղծվող կացությունների։ Ես ուզում եմ շեշտել՝ ըստ կացությունների, հեռատեսությամբ, զգուշավորությամբ, երբեմն համարձակությամբ, համբերությամբ, միշտ շարունակելով նույն պայքարը։ Անցյալ դարում ուժեղ պայքար էր գնում ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ՝ Ալզաս Լորենի (Էլզաս Լոթարինգյանի) հարցով։ Գերմանացիները գրավել էին այդ շրջանը, եւ ֆրանսիացի ժողովուրդը մեզ նման զայրույթի, հուսահատության մեջ էր, երբ հայտնի մի ֆրանսիացի գործիչ հետեւյալ պատգամը տվեց՝ միշտ մտածեցեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք։ Եւ ֆրանսիացի ժողովուրդը իրապես լռեց։ Լռեց հիսուն տարի ու ապա 1918-ին նորից ետ վերցրեց իր հողերը։ Պատմությունը երբեմն ճշմարիտ դասեր է տալիս։

Շ․ Ղ․ –  Ինչ եք կարծում, ինչ դեր է կատարել քրիստոնեությունը մեր հոգեւոր կերտվածքի ձեւավորման մեջ, արդյո՞ք պատմության դասերը մեզ մի բան սովորեցրել են։ Եվ իսկապե՞ս մենք քրիստոնեության արժեքներով ապրող ժողովուրդ ենք։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ, – Ես ոչ թե կարծիք եմ հայտնում որպես կաթողիկոս, այլ ուզում եմ պատմության հիմքի վրա մի հաստատում կատարել։ Հայ ժողովուրդը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց 4-րդ դարի սկզբին, եւ այն այնքան նույնացավ մեր ազգի հետ, որ ահա 1700 տարի է, նրանք չեն բաժանվում մեկը մյուսից։ Մեր պատմության ոսկեդարը քրիստոնեության անմիջական արդյունքն է։ Ինձ թվում է, թե հայ ժողովուրդը ազգային եւ ոգեկան իմաստով իր վերջնական ձեւերը չէր գտել առաջին դարերին, եւ որոնումի մեջ էր, թեեւ իբրեւ ժողովուրդ, կար։

Նա կարող էր դեպի պարսկական հեթանոսություն գնալ, այդ ճնշումները կային պարսիկների կողմից։ Ճիշտ այդ պահին եկավ քրիստոնեությունը, եւ, մի տեսակ դարձավ այն շաղախը, որով վերջնականապես կաղապարվեց մեր ժողովրդի ոգեկանությունը։ Այսպես չեղավ մյուս ազգերի հետ։ Հելլեններն, օրինակ, իրենց ոսկեդարը ստեղծեցին քրիստոնեությունից 500 տարի առաջ։ Մշակույթի առումով նրանց փառքը հին հեթանոսական շրջանն է, Պերիկլեսի ոսկեդարը։ Ֆրանսիացիները քրիստոնեություն ընդունել էին վաղուց, թեեւ ազգային տեսակետով արդեն կազմավորված էին, բայց մշակութային իրենց ոսկեդարը կերտեցին Լյուդովիկոս ԺԴ-ի շրջանում։

Մեր ժողովրդի ազգային ոգեկանությունը կազմավորվեց եւ ճառագայթեց քրիստոնեությունն ընդունելուց մոտ 100 տարի հետո միայն, երբ փայլատակեց Մեսրոպ Մաշտոցը, թարգմանվեց Սուրբ գիրքը, եւ սկիզբ առավ հայ գրականությունը։ Նաեւ Վարդանանց պատերազմը հայրենական հերոսամարտ էր՝ քրիստոնեական հավատքի հիման վրա։ Բավական է կարդալ Եղիշե պատմիչի գործը՝ հասկանալու համար այդ ճշմարությունը։ Դա համաշխարհային մակարդակով խղճի, կրոնի ազատության առաջին պատերազմն էր։ Կրկնում եմ, մեր ազգային ոգեկանության հիմունքները քրիստոնեությամբ շաղախվեցին, կազմավորվեցին, ծաղկում ապրեցին եւ հասան մեր օրերը։

Շ,Ղ– «Էջմիածին» հանդեսը տարիներ շարունակ լույս է տեսնում որպես Մայր աթոռի պաշտոնաթերթ։ Կարելի չէ՞ր, որ հնարավորինս անդրադառնար մեր հայ քրիստոնեական վիթխարի մշակույթին, որը զանազան պատճառներով փակ է մեր առաջ։ Օրինակ՝ ասենք,  Երուսաղեմի պարականոն Ավետարանները, որ իսպառ անմատչելի են։ Կամ՝ օրինակ, Մաշտոց, Օրմանյան, Մագիստրոս, Շնորհալի, Տաթեւացի, եւ այլն։ Մեզ այս հեղինակների  ժառանգության չնչին մասն է միայն հայտնի։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ,- Իր գոյության քառասուն տարիների ընթացքին այդ կարգի հոդվածներ, գրություններ բազմաթիվ անգամ լույս են տեսած, բայց ոչ բավարար չափով, եւ ես Ձեզ հետ համաձայն եմ։

Շ․Ղ – Ու նաեւ մի կարեւոր խնդիր։ Այսօրվա հայ մարդը որոշակիորեն չգիտե, թե ինչով է առաքելական եկեղեցին տարբերվում քրիստոնյա մյուս եկեղեցիներից՝ ուղղափառից, բողոքականից կամ կաթոլիկից։ Չգիտե՝ ծիսական ու դավանաբանական ինչ տարբերություններ կան այս եկեղեցիների միջեւ։ Հնարավոր չէ՞ Մայր աթոռի միջոցով այս տարրական գիտելիքները հաղորդել մեր հավատացյալներին, ձեռնարկներ, գրքեր տպագրել, մանավանդ, Էջմիածնի հրաշալի տպարանի պարագայում։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ – Ես համաձայն եմ Ձեզ հետ։ Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ կտրված լինելով հոգեւոր կյանքից, եկեղեցուց, իրապես ի վիճակի չէ զանազանելու հայ առաքելական եկեղեցին այլադավան կրոններից։ Դա մեզ մտահոգում է, անշուշտ, եւ աշխատում ենք այդ ուղղությամբ եւս, ինչքան մեր ուժերը ներեն։ Եւ ծրագրեր կան որոշ հրատարակություններ կատարելու, ծանոթացնելու համար՝ մեր եկեղեցին իր յուրահատուկ աստվածաբանական մտածելակերպով, իր ազգային հոգեւոր ավանդույթներով, այսօրվա կառույցով ու առաքելությամբ։ Բայց գիտե՞ք, դա երկարատեւ աշխատանքի արդյունք կարող է լինել։ Քայլ առ քայլ, ծրագրված գործ պիտի տարվի, որպեսզի հասնենք այդ նպատակի իրականացմանը։

ՇՂ – Անցյալ դարի Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանությունը լեզվական տեսակետից եղել է սահմանափակ եւ ոչ գոհացուցիչ։ Տեղյակ եմ, որ Սբ․ Էջմիածինը պատրաստում է արեւելահայ ամբողջական նոր թարգմանություն։ Եւրոպայում տպագրվել են նաեւ Աստվածաշնչի տարբեր մեկնություններ բնագրից, որոնք ժամանակին արտացոլվել են տարբեր թարգմանություններում։ Սբ․ Էջմիածնի նոր թարգմանության մեջ, արդյո՞ք տեղ են գտել նորօրյա տարբեր թարգմանությունների նոր մեկնությունները, նոր հայացքով, նոր մեկնաբանությամբ։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Անցյալ դարում թարգմանել են բողոքականները՝ Պոլսում, որը լեզվական եւ այլ տեսակետներով գոհացուցիչ չէ։ Հիմա այդ պակասը դարմանելու համար արդեն յոթ տարի է կատարում ենք նոր թարգմանություն այսօրվա գրական հայերենով՝ Մատենադարանի գիտնականների եւ մեր մի քանի հոգեւորականների ջանքերով։ Արդեն պատրաստ է, արվում են խմբագրական ճշտումներ, կարծում եմ լավ թարգմանություն է, եւ առաջիկա տարում պատրաստ կլինի տպագրության համար։ Տպագրությունն իրականացվելու է արտասահմանում։ Բարեբախտաբար մեզ նյութապես օգնելու է Աստվածաշնչի միացյալ ըներությունը։ Սա միջազգային կրոնական կազմակերպություն է, որը համաշխարհային մակարդակի վրա օժանդակում է սուրբ գրքի տարբեր լեզուների թարգմանությունը։

Շ Ղ – Իսկ նոր թարգմանությունն ինչպիսի գիտական մշակում է անցել։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Հենց սկզբից ասեմ, որ մեկնություններ չեն լինելու, տեքստն է միայն թարգմանվելու։ Ինչ վերաբերում է Եվրոպայում կատարվող թարգմանություններին, դրանք բավականին տարբերվում են մեկը մյուսից։ Կան թարգմանություններ, որոնք կատարվոմ են արդիական մոտեցումներով, նույնիսկ հեռանում են բնագրից՝ ավելի հասկանալի, տվյալ ժողովուրդներին ավելի մատչելի լինելու համար։ Մեր թարգմանիչների խնդիրն է եղել հավատարիմ մնալ գրաբար, ոսկեդարյան հայոց թարգմանությանը, նկատի առնելով նաեւ հունական, եբրայական բնագրերը։ Այս առթիվ աներեւակայելի հարցեր առաջացան եւ հնարավոր չափով այդ բոլորը հաշվի առնվեցին։

Շ․ Ղ – Հոգեւոր ճեմարանը պատրաստում է աստվածաբաններ։ Ինչպիսին է ակադեմիայի ու եկեղեցու կապը

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ – Սերտ համագործակցություն կա Մատենադարանի հետ, որովհետեւ հին գրականության նյութերն այնտեղ են, եւ ուսանողներն իրենց ավարտաճառերը կամ ուսումնասիրությունները պատրաստելու համար անպայման Մատենադարանից են օգտվում։

ՇՂ -էջմիածինը որպես գիտական աստվածաբանական կենտրոն ինչ նոր հրատարակություններ է պատրաստում՝ մարդկանց վերադարձնելու հայ առաքելական եկեղեցուն։ Երկրի այս ծանր իրավիճակում,  բազմաթիվ աղանդավորական խմբեր են հայտնվել Երեւանում։ Չե՞ք կարծում, որ այդ ակտիվացումը կապված է ժողովրդի հոգեւոր դաստիարակության պակասի հետ։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․-  Անշուշտ, մենք ոչ միայն մտահոգված ենք, այլ ցավում ենք այդ բանի համար, եւ ինչպես Դուք ասացիք, դրանց առաջն առնելու համար, նախ մեր քարոզչությունը պետք է մակարդակով հնչի մեր եկեղեցու բեմից, հեռատեսիլով։ Իսկ գրականության հարցում ուղղակի չենք կարողանում հասցնել։ Տպագրական դժվարություններ ունենք, բայց պիտի աշխատենք առաջն առնել կրոնական բաժանումների եւ ցրվածությունների, որոնք վատառողջ երեւույթներ են։ Ողջամտությունը պետք է հուշի մեր ժողովրդին, որ ճիշտ ճանապարհի վրա մնա, հավատարիմ մեր բազմադարյա առաքելական եկեղեցուն, որը մեր ազգային հարազատ եկեղեցին է՝ մոտ երկու հազար տարիներ ի վեր։ Հավատարիմ մնալը մեր առաքելական եկեղեցուն ոչ միայն կրոնական, այլ նաեւ ազգային քաղաքական կարեւորություն ունեցող հարց է։ Աղանդավորական շարժումները անհարազատ են մեր ազգին, արտասահմանից են ներմուծված եւ ֆինանսավորված։ Կրոնական մակարդակի վրա, իմ կարծիքով, մեր ժողովուրդը պետք է պահպանի իր միասնությունը հոգեւոր եւ ազգային իմաստով։ Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ Մայր Հայաստան նշանաբանով։

Շ Ղ –Հայաստանում կան տարբեր քաղաքական կուսակցություններ, որոնք տարբեր կերպ են տեսնում Հայաստանի անկախության պարագան։ Կրոնը, սակայն, այն միավորող ուժն է, որն իր շուրջ պետք է համախմբի հայ ժողովրդին՝ անկախ կուսակցական պատկանելության։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Կուսակցություններիի գոյությունը ժողովրդավարության հիմն է, եւ ես դրա մեջ անպատեհություն չեմ տեսնում։ Պայմանով, որ ծայրահեղությունների չհասնի եւ թշնամանքներ չդրսեւորվեն։ Անշուշտ, եկեղեցին չպետք է որեւէ կուսակցության կողմ լինի, դեմ էլ չպիտի լինի։ Եկեղեցին բոլորի հետ պիտի լինի։ Այն գիտակցությամբ, որ գոնե հոգեւոր մակարդակի վրա կարողանա իրագործել ազգային միասնությունը, հարգելով բազմակուսակցության սկզբունքը։

Շ․ Ղ – Հայ առաքելական եկեղեցին պատմական փորձ ունի այս առումով՝ պետականության բացակայության պարագայում, պահպանել է ազգային միասնությունը։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ –  Այդ իմաստով մեր եկեղեցին կատարել է իր պատմական առաքելությունը, մանավանդ պետականությունը կորցնելուց հետո, երբ եղել են բաժան բաժան, տարբեր տիրապետությունների տակ։ Բայց եկեղեցին կարողացել է մեր ազգի ոգեկան միասնությունը եւ անկախությունը պահել, հասցնել մինչեւ մեր օրերը։

Շ․Ղ-  Եւ չեմ կարող այս պահին Խորհրդային միության գոյության այս  դրամատիկ ու մեզ անծանոթ իրավիճակում, այս հարցը չտալ։ Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եւ Խորհրդային Ֆեդերացիայի հետագա հարաբերությունը կամ համագործակցությունը։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ – Իմ հաստատ համոզմունքն է, որ Հայաստանի ազատ եւ ինքնիշխան հռչակումը արդար է եւ ճիշտ։ Բայց միաժամանակ համոզված եմ, որ մեր ազգի շահերը պահանջում են, որ պահպանվի Միությունը ինքնավար եւ ինքնիշխան հարաբերությունների հիման վրա՝ սուվերեն հանրապետությունների կոնֆեդերացիայում։

Շ․ Ղ․ – Վեհափառ Հայրապետ, «Միտք» շաբաթաթերթը Ակադեմիայի նոր պարբերականն է։ Հուսով ենք օգտակար կնկատվի մամուլի  այսօրվա խայտաբղետ ներկապնակի մեջ։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Մեր օրհնությունը «Միտք» շաբաթաթերթին։ Անունն իմ սրտին խոսում է, քանզի ծանոթ եմ «Միտք» ամսագրին, որ ժամանակին լույս է տեսել Թիֆլիսում։ Շատ բարձր մակարդակի հանդես էր։ Իմ օրհնոթյունը ձեր թերթին, ձեր խմբագրաական կազմին, աշխատակիցներին եւ բոլոր ընթերցողներին։ Տարածեք եւ լուսավորեք մեր ժողովրդի կյանքի ճանապարհը՝ արդար ու ազատ մտքի ճառագայթումներով։

«Միտք», 23 նոյեմբերի, 1990թ Երեւան

Հ Գ Հայաստանի ԳԱ «Միտք» շաբաթաթերթը  կարճ կյանք ունեցավ։ ՀՀՇ-ի իշխանության օրոք կրճատվեցին Ակադեմիայի ծախսերը եւ թերթը փակվեց։ Շենքի պահպանման անբարենպաստ պայմաններում անձրեւից ու կաթիլքից քայքայված պահոցում, թերթի արխիվը ոչնչացավ։ Հեղինակային մի քանի համարներ պահպանվել են իմ անձնական արխիվում։

Հեղինակ, 2023թ Երեւան