ԱՄՆ սենատորները համաձայնել են դադարեցնել կառավարության պատմության մեջ ամենաերկար շաթդաունը
ԱՄՆ սենատորները երկկուսակցական համաձայնություն են ձեռք բերել, որը թույլ կտա դադարեցնել շաթդաունը և վերսկսել ամերիկյան կառավարության աշխատանքը, հայտնում է CNN-ը։ Համապատասխան օրինագիծը ստացել է 60 սենատորի աջակցությունը, իսկ 40-ը դեմ են արտահայտվել։ Պայմանավորվածությունը թույլ կտա ֆինանսավորում հատկացնել կառավարության աշխատանքի համար մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։
Այժմ փաստաթուղթը կվերադարձվի Ներկայացուցիչների պալատ, իսկ այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաստատման գործընթացը կարող է տևել ևս մի քանի օր։ Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ երկիրը մոտ է կառավարության աշխատանքի վերսկսմանը։ «Դուք այդ մասին շատ շուտ կիմանաք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ-ում շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին և շարունակվում է արդեն 40-րդ օրը։ Այն դարձել է ամենաերկարը երկրի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել է Թրամփի նախագահության առաջին ժամկետում և ավարտվել 2019 թվականի հունվարին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կոնգրեսը չէր կարողանում համաձայնության գալ պետական ծառայությունների ֆինանսավորման շուրջ, քանի որ դեմոկրատները պնդում էին պահպանել Obamacare-ի շրջանակներում տրվող սուբսիդիաները և դեմ էին հանդես գալիս Medicaid-ի արտոնյալ բժշկական ապահովագրության ծրագրի կրճատմանը, իսկ հանրապետականները հրաժարվում էին զիջել այդ հարցում։
Շաթդաունը դադարեցնելու դիմաց Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը դեմոկրատներին խոստացել է դեկտեմբերին քվեարկություն անցկացնել բժշկական սուբսիդիաների երկարաձգման շուրջ։ Համաձայնագիրը նախատեսում է նաև շաթդաունի ընթացքում աշխատանքից ազատված դաշնային ծառայողների վերականգնումն իրենց պաշտոններում և նրանց փոխհատուցումների վճարումը։ Հոկտեմբերի 1-ից գրեթե 1,5 միլիոն պետական ծառայող և զինվորական ուղարկվել են չվճարվող արձակուրդ կամ ստիպված են եղել աշխատել առանց վարձատրության։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում