Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կկոչվի բարեխղճորեն և համագործակցության ոգուն համահունչ, այնպես, ինչպես դրա շուրջ բանակցությունները. Պ. Սվիտալսկի

 

Սա տոն է, որ պետք է միասին նշել, սա իսկապես շատ կարևոր է հայաստանցիների համար, կարևոր է նաև Եվրամիության համար, և այս հաջողությունը երկկողմ ջանքերի շնորհիվ դարձավ իրագործելի: Այս մասին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

«Սա մեր միացյալ հաջողություն է: Ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս փաստաթուղթը կյանքի կոչել իրական քայլերով, որպեսզի հայաստանցիները զգան սրա օգուտները: Սկսենք տնտեսությունից: Ես կարծում եմ, որ հայաստանցիների մեծամասնությանը մտահոգում են երկրի տնտեսական աճի հեռանկարները: Նրանք կցանկանային, որ երկրում ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեին և ավելի շատ հնարավորություններ ստեղծվեին բիզնեսի համար: Այս համաձայնագիրը կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել տնտեսական աճի տեսանկյունից»,-վստահեցրել է Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ նախևառաջ, այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս որդեգրել Եվրոպական միության նորմատիվ իրավական դաշտը, որը տարածվում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են սպառողների իրավունքների պաշտպանությունը, մրցակցությունը, պետական գնումները: Այս նորմատիվ իրավական դաշտը, անկասկած, կբավարարի սպառողների իրավունքների պաշտպանության իրավիճակը: Այն կարող է նաև հանգեցնել ավելի արդար մրցակցության, որն իր հերթին կարող է ավելի ազատականացնել շուկան և հանգեցնել սպառողական գների նվազմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Երկրորդ. ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը, որ նախատեսում է շատ կոնկրետ պարտավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկայի, տրանսպորտի ոլորտները, կօգնի այս շուկաների ազատականացմանը, որը կրկին կհանգեցնի գների նվազմանը: Եվ երրորդ. ես մեծ հույսեր ունեմ, որ այս համաձայնագիրը կխրախուսի եվրոպական գործարարների մուտքը Հայաստան, և որ ավելի շատ եվրոպական ընկերություններ կցանկանան առևտրային կապեր հաստատել Հայաստանի հետ, միևնույն ժամանակ ավելի շատ հայկական ընկերություններ շահավետ գործարար կապեր կհաստատեն Եվրոպայի հետ»,-ասել է նա։

Հայաստանում ԵՄ դեսպանն անկեղծացել է, նշել է, որ ակնհայտ է՝ դրական արդյունքները մեկ-երկու օրում տեղի չեն ունենա, բայց համաձայնագրի նպատակային փաստաթղթով նախատեսված բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում, ժամանակի հետ հասարակ հայաստանցիները կզգան այս տիպի տնտեսական արդյունքները:

«Նշեմ, որ համաձայնագրում ներառված այլ ոլորտները նույնպես շատ կարևոր են։ Օրինակ՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և ժողովրդավարության կարևորագույն ոլորտը: Այս փաստաթուղթը ծառայում է որպես բարեփոխումների խորացման շարժիչ: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացու համար ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ, ավելի անկախ արդարադատության համակարգ, օրենքի գերակայություն ու կոռուպցիայի ցածր մակարդակը և այս բարեփոխումների իրականացման հետ կապված այլ դրական արդյունքները կարող են միայն օգտակար լինել: Այնպես որ, ես չեմ ուզում չափից ավելի լավատես երևալ, բայց ես մեծ հնարավորություններ եմ տեսնում, որոնք, վստահ եմ, հասարակ հայաստանցիները բարձր կգնահատեն»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե նախատեսվա՞ծ են արդյոք լծակներ, որոնք կիրականացնեն բարեփոխումներ, պյոտր Սվիտալսկին ասել է, որ համաձայնագիրը ենթակա է պարբերական վերանայման: Եվրոպական միությունը հայաստանյան գործընկերների հետ հնարավորություն կունենա քննարկելու համաձայնագրի իրականացումը: Այդ քննարկումների, երկխոսության համար նախատեսված մեխանիզմ կա, որը ներառված է համաձայնագրում:

«Ավելին՝ մենք կունենանք առանձին ձևաչափ քաղաքացիական հասարակությանը՝ այդ թվում լրատվամիջոցներին, ներգրավելու այս համաձայնագրի իրականացման մասին քննարկումներում: Սա շատ կարևոր է: Մենք պետք է լավ բանաձև մշակենք քաղաքացիական հասարակությանը ներգրավելու համար: Վստահ եմ, որ երկար տարիներ այս համաձայնագիրը հիմք է ծառայելու մեր երկկողմ հարաբերությունների համար, և մենք կունենանք արդյունավետ գործընթաց, որը թույլ կտա դրա իրականացման յուրաքանչյուր հանգրվանի վերանայել դրա ընթացքը և գնահատել իրական արդյունքները»,-հավաստիացրել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Նրա գնահատմամբ՝ այս համագործակցությունը գործընկերային բնույթ ունի, իրենք կկարողանան արտահայտել իրենց գնահատականն ու խրախուսել դրա իրականացումը, սակայն նույնիսկ իրավական տեսանկյունից չունեն լծակներ և չեն դիտարկում տարբերակներ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում:

«Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի բարեխղճորեն և համագործակցության ոգուն համահունչ, ճիշտ այնպես, ինչպես անցկացվեցին դրա շուրջ բանակցությունները: Մենք կարող ենք ցույց տալ, որ այս համաձայնագիրն իրական, գործուն փաստաթուղթ է, որը մեր ամենօրյա գործունեության հենասյունը կդառնա»,-ասել է նա։