Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում այսօր ստեղծված իրավիճակը
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Կալիֆորնիա նախանգի փոխղեկավարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
«Սան Ֆրանսիսքօ ժամանած օրը՝ Ուրբաթ, 7 Նոյեմբեր 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդունեց այցելութիւնը Քալիֆորնիոյ նահանգի փոխ կառավարիչ Էլէնի Քունալաքիսը (Eleni Kounalakis) (կառավարիչ Կավին Նիւսըմ (Gavin Newsom) երկրէն դուրս կը գտնուէր):
Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու հայ դատին, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան, Ամերիկայի հայ գաղութին, Միջին Արեւելքի հայութեան եւ յարակից հարցերու: Հետաքրքրական զրոյց մը կայացաւ Վեհափառ Հայրապետին եւ փոխ կառավարիչին միջեւ յիշեալ հարցերուն շուրջ՝ նկատի ունենալով Քունալաքիսի յունական ծագումն ու յոյն ուղղափառ եկեղեցւոյ հետ անոր սերտ առնչութիւնը:
Հանդիպման ներկայ էին նաեւ Հայ Դատի արեւմտեան շրջանի պատասխանատուները, որոնք անդրադարձան յատկապէս Քալիֆորնիոյ հայ գաղութին առնչուած կարգ մը հարցերու:
Նորին Սրբութեան կողքին էին Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Ռոստոմ Այնթապլեան»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև