Աբովյան փողոցում բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Աբովյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի դիմացի հատվածում բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհին կայանված թիվ 201 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ին:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը