Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման և պաղեցման ևս մեկ արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ կասեցվել է «Աշտարակ միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, Տաշիր համայնք, Պրիվոլնոյե գյուղ):
Հիմքը՝ ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի տեսուչների արձանագրությունն է այն մասին, որ այս ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
կաթի մթերման և պաղեցման արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով, տարածքի հատակին եղել են լվացման, ախտահանման, ցամաքեցման աշխատանքների իրականացմանը խոչընդոտող անհարթություններ, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատերին եղել են վնասված հատվածներ, ջրի խողովակների վրա եղել են կոռոզիայի հետքեր, իսկ լարերի վրա` կեղտի կուտակումներ, բացվող ներքին պատուհանին եղել են բորբոսի հետքեր, կաթի հավաքման տարողությունների և սառնարանների ոտնամասերին եղել են կոռոզիայի հետքեր։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից