Մարդիկ դատում են առանց իմանալու, վիրավորում՝ առանց պատճառի և խաչում՝ առանց խղճի. Հայր Ռուբեն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Աշխարհը փոխում է գործիքները, բայց ոչ իր հոգին» վերտառությամբ հրապարակում է արել։
«Մի ժամանակ քրիստոնյաներին նետում էին առյուծների առաջ, այսօր՝ հասարակական կարծիքի առաջ։ Ծնոտները այլևս գազանների չեն, այլ թվային ատելության, որը խժռում է ճշմարտությունն ասել համարձակվողների հեղինակությունն ու արժանապատվությունը։
Ժամանակակից դարաշրջանը մարմնի տանջանքները փոխարինել է հոգու լինչի դատաստանով։
Սուրն այլևս անհրաժեշտ չէ․ ստեղնաշարը բավարար է ճշմարտությունն ասողներին հարվածելու համար։
«Հասարակական կարծիքը» դարձել է նոր տիպի ամբոխ՝ առանց դեմքերի, բայց նույնքան դաժան։ Մարդիկ դատում են առանց իմանալու, վիրավորում՝ առանց պատճառի, և խաչում՝ առանց խղճի։
Նրանք, ովքեր պաշտպանում են ճշմարտությունը, քարկոծվում են, իսկ ովքեր արդարություն են փնտրում, ծաղրուծանակի ենթարկվում։
Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար։ Բավական է կանգնել Ճշմարտության կողքին։
Եվ եթե մեր դարաշրջանի Կոլիզեյը թվային է, ապա մեր հավատարմությունն էլ պետք է լինի հոգևոր՝ անտեսանելի, բայց անսասան»,- գրել է Հայր Ռուբենը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից