Tesla-ի տնօրենների խորհուրդընակտիվորեն առաջ է մղել Մասկի նոր փոխհատուցման փաթեթը
Tesla-ի բաժնետերերը հավանություն են ըվել գործադիր տնօրեն Իլոն Մասկի համար նոր փոխհատուցման փաթեթին, որը տասը տարվա ընթացքում նախատեսում է մինչեւ 1 տրիլիոն դոլարի փոխհատուցում։ Այս առաջարկը հավանույթան է արժանացել ընկերության բաժնեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատերերի կողմից։
Tesla-ի տնօրենների խորհուրդընակտիվորեն առաջ է մղել Մասկի նոր փոխհատուցման փաթեթը՝ պնդելով, որ այն նրան կպահի ընկերության ղեկին հաջորդ տասնամյակում։ Հակառակ դեպքում նա կարող էր հեռանալ, ենթադրել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը։
Մասկի փոխհատուցման ծրագիրը նախատեսում է ընկերության բաժնեթղթերով փուլային վճարումներ, եթե ընկերությունը հասնի որոշակի շուկայական կապիտալացման եւ գործառնական ցուցանիշների։ Առավելագույն վճարումը նախատեսվում է, եթե Tesla-ի շուկայական արժեքը հասնի 8.5 տրիլիոն դոլարի մինչեւ 2035թ․, իսկ ճշգրտված EBITDA-ն՝ 400 միլիարդ դոլարի։ Այս դեպքում Մասկը կստանա Tesla-ի բաժնեթղթերի մոտ 12 տոկոսը՝ 1.03 տրիլիոն դոլար արժողությամբ։
2025թ․ սկզբից Tesla-ի շուկայական կապիտալացումն ավելացել է 10,4 տոկոսով՝ հասնելով 1,54 տրիլիոն դոլարի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից