Չեղած օրենքի հիմքով՝ նկատողություն լրագրողին․ դատարանը վերացրեց Հանրային ռադիոյի տնօրենի որոշումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (թիվ ԵԴ2/7169/02/25 գործ) անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն հայտնելու մասին։ Գործով նախագահող դատավոր Ն. Հարությունյանի որոշմամբ՝ տնօրենի գործողությունը չի ունեցել իրավական հիմք: Այս մասին հաղորդում է Lurer.com-ը:
29 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողը նկատողություն էր ստացել միայն այն պատճառով, որ, ինչպես նշում է նրա պաշտպանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, «համարձակվել էր կիսվել իր գործընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառումով»։
Լրագրողի փաստաբան Կարինե Ղաշանգյանի խոսքով՝ Ալիսա Գևորգյանը երկար տարիներ աշխատել է այն միջավայրում, որը համարել է իր երկրորդ ընտանիքը, սակայն «Ռադիոընկերության տնօրենի ապօրինի որոշումները և աշխատանքային լարված մթնոլորտը հանգեցրեցին նրան, որ առաջին իսկ աշխատանքի հրավերը նա ընդունեց և հեռացավ իր սիրելի աշխատանքից»։
«Հարցի բարոյական կողմի մասին խոսելն ավելորդ է։ Տնօրենի գործելաոճի և գործողությունների գնահատականը թողնում եմ հանրությանը»,– հավելել է փաստաբանը՝ ընդգծելով, որ Գևորգյանին շատերն են ճանաչում՝ որպես մասնագիտական սկզբունքներին հավատարիմ լրագրող։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև