Երևանի փոխքաղաքապետն աջակցություն է հայտնել կարգալույծ հռչակված քահանաներին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն աջակցություն է հայտնել կարգալույծ հռչակված քահանաներին։
«Կտրիճ Ներսիսյանի կողմից բոլոր «կարգալույծ եղած» քահանաներին հայտնում եմ իմ աջակցությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Նշենք, որ նախօրեին կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարեց, որ Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում է կազմակերպել տեր Արամ քահանա Ասատրյանի և տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն նրանք չեն եկել հանդիպմանը, դրա համար էլ հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։
Օրեր անց հայտնի դարձավ, որ Մայր աթոռը կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի քահանա տեր Արամին` վերադարձնելով նրան ավազանի անունը` Ստեփան Ասատրյան։
Հոկտեմբերի 26-ին, սակայն, Ստեփան Ասատրյանը «պատարագ» մատուցեց, որին մասնակցեց նաև տեր Տարոն քահանա Հունանյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև