Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ:
Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին՝ հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով, դրանից առաջ էլ երկու քաղհայց էր ներկայացվել` օգոստոսի վերջին:
Երկու հայցն էլ՝ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով։ Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի եւ Կարապետ Բադալյանի վարույթներում են, դատաքննությունը դեռ չի սկսվել։
Հայաստանում, որպես կանոն, ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը` տարիներով ձգձգվում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում