Նենսի Փելոսին հայտարարել Է Կոնգրեսից հեռանալու մասին
Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ լքում է ԱՄՆ Կոնգրեսը, հայտնում է The Washington Post-ը։ Ինչպես գրում է պարբերականը, նա ավարտում է գրեթե քառասուն տարի տևած իր քաղաքական գործունեությունը, որն աննախադեպ է Կոնգրեսի պատմության մեջ։
«Ես այլևս չեմ առաջադրվելու Կոնգրեսում։ Շնորհակալությամբ լցված սրտով ես սպասում եմ իմ աշխատանքի վերջին տարուն՝ որպես ձեր ներկայացուցիչ», - հայտարարել է նա։
Փելոսին դարձել է առաջին խոսնակը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը մի քանի ժամկետ շարունակ՝ սկսած 1950-ականներից։ 2007 թվականին նա դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին կինն, ով զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը։ Կոնգրեսում իր գործունեության տարիներին Փելոսին եղել է ամերիկյան քաղաքականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել կարևոր օրենքների ընդունմանն ու քաղաքական օրակարգի ձևավորմանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում