Շենգավիթում նախօրեին սպանված կինը շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր
Նախօրեին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում սպանված կինն աշխատում էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում։ Նա իրավաբանական վարչության գլխավոր աշխատակիցն էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին Շրջակա միջավայրի նախարարարությունից։
Ավելի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։
Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը