Գերմանիայում անհայտ անձինք արյունով սվաստիկաներ են նկարել գրեթե հիսուն մեքենաների և շենքերի վրա
Գերմանիայի Հանաու քաղաքում (կենտրոնական Գերմանիայի Հեսսեն նահանգ) անհայտ անձինք արյունով սվաստիկաներ են նկարել մոտ 50 մեքենաների և շենքերի վրա: Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Նոյեմբերի 5-ի երեկոյան տեղի բնակիչը ոստիկանությանը հայտնել է մեքենայի վրա սվաստիկաներ նկարելու մասին: Երբ իրավապահ մարմինները ժամանել և զննել են տարածքը, նրանք սվաստիկաներ են հայտնաբերել այլ մեքենաների, ինչպես նաև շենքերի և փոստարկղերի վրա: Սակայն, սվաստիկաները նկարելու համար օգտագործված նյութը ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դա մարդու արյուն է:
Ոստիկանության տվյալներով՝ հնարավոր վնասվածքների մասին հաղորդագրություններ չկան: Հարուցվել է քրեական գործ՝ գույքին վնաս հասցնելու և արգելված կազմակերպությունների խորհրդանիշներ օգտագործելու համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում