10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած օտարազգի քաղաքացիները կալանավորվել են (տեսանյութ)
Ինչպես հաղորդում են ՀՀ Քննչական Կոմիտեից, 2025 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ օտարազգի քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության և ծառայության մյուս օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին օտարազգի երկու քաղաքացի խմբի կազմում ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը և իրացնելու նպատակով մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 7․5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ օտարազգի քաղաքացիներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ապօրինի սահմանահատման համար լինելով ազատազրկված, 2025 թվականի ապրիլին պատիժը կրելուց հետո ազատվելով, առանց սահմանված փաստաթղթի և պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք գործել այլ երկիր:
Օտարազգի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը), 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) և 469-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև