Կպատրաստենք հաղորդագրություն, որ հաճախորդը անմիջապես տեղեկանա վճարված գումարի մասին. Ավանեսյան
«Անձին հայտնելու համար, որ նա մեր պոտենցիալ շահառուն է ապահովագրության համակարգում, ունենք ARMED համակարգը, որով իրականացնելու ենք դա»,-ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ մեծ տարիքի անձանց համար դժվար կլինի հավելվածից օգտվել։
«Հասկանալով, որ նրանց համար դժվար կլինի, այդ իսկ պատճառով առաջնային օղակի պոլիկլինիկաները և ամբուլատորիաները, որտեղ կցված են մեր քաղաքացիները, իրենց կտեղեկացնեն այս ձևաչափով»,-նշել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է, որ ծրագրում եթե քաղաքացին որևէ ծրագրից օգտվի, նամակ ստանա, թե դրա համար ինչքան է կամ ով է վճարել, որին ի պատասխան նախարարը ընդգծել է, որ դա շատ կարևոր էլեմենտ է. «Այժմ իր հավելվածում քաղաքացին տեսնում է գրանցված այցը և պետպատվերով ինչքան է ծառայության համար փոխանցվել»,-ասել է նա և ընդգծել, որ վարչապետի առաջարկով դա առանձին հաղորդագրություն կպատրաստեն, որ անձը ուղիղ ստանա։
«Անձը անմիջապես կստանա նամակը, ոչ թե կմտնի հավելված և հետո կտեսնի»,-ընդգծել է նախարարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը