Տպավորություն է, որ որոշ մարդիկ Փարաքարի հանցագործության բացահայտումից նեղսրտել են. ՔԿ նախագահ
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պնդում է, թե կաշկանդվածություն չունեն Փարաքարի սպանությունների դեպքերը բացահայտելու ուղղությամբ։ «Այլ հանցակիցներ լինելու մասով կատարում ենք քննություններ, որևիցե կաշկանդվածություն չունենք, ինչո՞ւ կամ ումի՞ց պետք է ունենանք այդ կաշկանդվածությունը»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
ՔԿ նախագահն այնպիսի տպավորություն ունի, որ որոշ մարդիկ այդ հանցագործության բացահայտումից նեղսրտել են։ «Դժգոհ են մնացել, որ հանցագործությունը բացահայտվել է, քանի որ, եթե չբացահայտվեր, հնարավորություն էր տալու այլ հարցեր շահարկելու, հիմա վա՞տ է, որ բացահայտվել է»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:
Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:
Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Հարությունյանը, ով կատարել է սպանությունները, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերն է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը