Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ շուտով կարող է ավարտվել կարիերան
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն Պիրս Մորգանի հետ հարցազրույցում ասել է, որ շուտով կարող է թոշակի անցնել։ «Պատկերացում ունե՞մ, թե երբ եմ թոշակի անցնելու։ Շուտով։ Բայց կարծում եմ, որ կպատրաստվեմ դրան։ Դժվար կլինի, այո, գուցե լաց լինեմ, դա նորմալ է։ Ես չեմ ամաչում դրանից. ես բաց մարդ եմ», - ասել է Ռոնալդուն։
«Կարծում եմ, որ կարող եմ հաղթահարել այս ճնշումը։ Կա՞ արդյոք ինչ-որ բան, որը կարող է փոխարինել ֆուտբոլին ինձ համար։ Ոչ։ Բայց ես ավելի շատ ժամանակ կունենամ ինձ, ընտանիքիս և երեխաներիս համար», - հավելել է նա։
40-ամյա Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն և իր ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Սպորտինգ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում, «Յուվենտուս»-ում, իսկ 2022 թվականից խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից