Կեղծել են իմ տեղակալի ստորագրությունը և փորձել են զեղծարարություն անել. ԿԲ նախագահ
ՀՀ առևտրային բանկերում քաղաքացիների վարկային պորտֆելը հասնում է 7 տրիլիոնի, և շատ դժվար է կառավարել ու վերահսկել յուրաքանչյուր զեղծարարության դեպք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա վստահեցրեց` աշխարհում չկա մի երկիր, որի բանկային համակարգում չլինեն զեղծարարություններ. «Այս ուղղությամբ ԿԲ–ն պարբերաբար միջոցառումներ է ձեռնարկում։ Մեր նպատակն է, որ այդ դեպքերի քանակը հասցնենք նվազագույնի և հետո կարողանանք ինստիտուցիոնալ լուծումներ տալ»,– նշեց Գալստյանը։
Նա պատմեց, որ այսօր իրեն ցույց են տվել մի թուղթ, որի վրա կեղծել են իր տեղակալի ստորագրությունը. «Իհարկե, նման ստորագրություն նա չունի, սակայն այդ թղթի վրա դրել էին սոցիալական ապահովության ինչ–որ հիմնադրամի կնիք, որպեսզի կարողանային ինչ–որ զեղծարարություն անել։ Սա ասում եմ, որ մեր քաղաքացիներն ամեն անգամ անվտանգության հիգիենայի կանոնները պահեն։ Եթե զանգ են ստանում ֆինանսական ինչ–որ կառույցից, լինեն կասկածամիտ, միանգամից չվստահեն, անջատեն զանգը, հետ զանգեն։ Այսինքն` անպայման ինչ–որ քայլեր անեն համոզվելու համար, որ իրենք խոսում են այն մարդու հետ, ում հետ ուզում էին»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարել էր, որ ԿԲ-ն զեղծարարությունների ռիսկերի կառավարման համակարգ է ներդնելու։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից