Ռոնալդուն խոսել է Մեսսիի հետ համեմատության մասին
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պիրս Մորգանի հետ տված հարցազրույցում հայտարարել է, որ չի համաձայնում այն կարծիքի հետ, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի», ԱՄՆ) իրենից ավելի լավն է։
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, հնգակի Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Նա ունի համաշխարհային ռեկորդ՝ հավաքականների կազմում խփած գոլերի քանակով. Ռոնալդուն այժմ իր հաշվին ունի 143 գոլ Պորտուգալիայի հավաքականում։ Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում նա խփել է 952 գոլ։
Մեսսին «Բարսելոնայի» սան է։ Ակումբի հիմնական թիմում նա հանդես է եկել 2003-ից մինչև 2021 թվականը, անցկացրել է 835 հանդիպում և խփել 709 գոլ։ Մեսսին «Բարսելոնայի» կազմում չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 2022 թվականին աշխարհի չեմպիոն է դարձել Արգենտինայի հավաքականի հետ, ինչպես նաև երկու անգամ հաղթել է Ամերիկայի գավաթը։ Բացի այդ, նա հանդես է եկել Ֆրանսիայի ՊՍԺ-ի կազմում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից