Կքննարկվի 3-ամյա Տիգրանի եղբայրների և քույրերի հետագա խնամքի կազմակերպման հարցը
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ է հրավիրվել. քննարկվելու են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր՝ այդ թվում նաև երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
«Նիստին կմասնակցեն երեխաների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների, դպրոցի, ոստիկանության, միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները։ Այսինքն նիստին կմասնակցեն բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք շփվել են այդ ընտանիքի հետ և տեղյակ են իրավիճակին։ Բազմաթիվ հարցեր են քննարկվելու ընտանիքին առնչվող, երեխաների հետագա ճակատագրի հետ կապված։ Այսօր առաջին անգամ նման լայնածավալ քննարկում ենք կազմակերպում։ Այսօր երեխաների հետագա խնամքի հարցը պետք է լուծենք»,–ասաց Մամիկոն Գալոյանը։
Նշենք, որ այսօր Ծափաթաղ գյուղում տեղի կունենա 3-ամյա Տիգրանի հուղարկավորության արարողությունը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը