Հարավային Կորեայում հայտարարել են մինչև 2035 թվականը ատոմային սուզանավ կառուցելու մտադրության մասին
Հարավային Կորեան կարող է սեփական տեխնոլոգիաների հիման վրա միջուկային ուժային կայանքով սուզանավ կառուցել՝ մինչև 2030-ականների կեսեր կամ վերջ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցը՝ նախագահ Լի Ջե Մյոնի մասնակցությամբ կայացած նիստի ժամանակ։
«Կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք ատոմային սուզանավ կառուցել մեր տեխնոլոգիաների օգնությամբ, եթե միավորենք մինչև այժմ ձեռք բերված տեխնոլոգիաներն ու պետության ներուժը։ Եթե մենք շինարարությունը սկսենք 2020-ականների երկրորդ կեսին՝ Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունների միջոցով լուծելով միջուկային վառելիքի հարցը, ապա առաջին նավի ջրարկումը հնարավոր է 2030-ականների կեսերին կամ վերջին», - ասել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման վարչության տնօրեն Վոն Ջոնգ Դեն։
«Մենք [գտնվում ենք] ատոմային սուզանավի համար անհրաժեշտ առանցքային տեխնոլոգիաների ապահովման գործընթացում, ընթանում է դրանց անվտանգության ստուգումը», - նշել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ ոչ ատոմային սուզանավերի կառուցման հարցում Հարավային Կորեան «արդեն իսկ տիրապետում է համաշխարհային մակարդակի կարողությունների»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից