Նոր համակարգին անցած 583 դպրոցներից միայն 234-ում են նշանակված տնօրեններ
Մենք այս պահին ունենք կառավարման նոր համակարգին անցած 583 դպրոցներ, դրանցից 234-ում նշանակված են տնօրեններ, 349-ում դեռևս ընթանում է մրցութային գործընթաց։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին քանի դպրոցներում է դպրոցների տնօրենների հաստիքը թափուր:
«Այստեղ մենք բնականաբար չենք գնում որակի կոմպրոմիսի ճանապարհով, այլ գնում ենք համապատասխան թեկնածուներ գտնելու ճանապարհով։ Առաջիկայում նաև այս տրամաբանությամբ մյուս թափուր տեղերը կհամալրվեն։
Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորման ցուցանիշին, մենք այս պահին ունենք 6321 ուսուցիչներ, որոնք համակարգով անցել են, դրական արդյունք ունեն և հավելավճար են ստանում՝ դրույքաչափի փոփոխությամբ։
Այս պահին դիմել են նաև 8400-ից ավել ուսուցիչներ նոր փուլին մասնակցության համար։ Նոյեմբերի 8-ին կմեկնարկի կամավոր ատեստավորման հերթական փուլը և տարեվերջին մենք կկարողանանք ունենալ նաև նոր ցուցանիշներ, թե որ տոկոսն է ուսուցիչների ատեստավորված։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից