ԿԳՄՍ–ն Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հայտ է ներկայացրել
Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Տաթևի վանքի մասով, այո, մենք ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը ներկայացրել էինք Արտաքին գործերի նախարարություն։ Այժմ աշխատանք է ընթանում՝ հուշարձանը նախնական ցանկից տեղափոխելու դեպի հիմնական ցանկ։ Կարծում եմ, որ այդ աշխատանքները կավարտենք արդեն հաջորդ տարվա ընթացքում»,-նշեց Անդրեասյանը։
Նախարարը նաև ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում հայկական հուշարձաններ ընդգրկելու քաղաքականությունը դարձել է համակարգային և շարունակական գործընթաց։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում հուշարձաններ ընդգրկելու մեր քաղաքականությունը սկսել ենք այն բանից հետո, երբ առաջին անգամ բյուջեում նախատեսեցինք նման միջոցառում։ Դա հնարավորություն տվեց, որ այս գործընթացը դառնա ամենօրյա աշխատանք։ Մենք հետևողականորեն աշխատում ենք՝ ապահովելու մեր հուշարձանների պաշտպանվածությունը և նրանց ընդգրկումը համաշխարհային ժառանգության ցանկերում»,-ասաց նախարարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից