Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն (տեսանյութ)
Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը հավասարը չունեցավ Եվրոպայի Մ23 Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող առաջնությունում Լիանա Գյուրջյանը երկամարտի 232 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (102+130):
Կանանց 86 կգ քաշայինների պայքարում Գյուրջյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 95 կգ, 100 կգ եւ 102 կգ: Այս վարժությունում արժանացավ փոքր ոսկե մեդալի:
Հրում վարժությունում Գյուրջյանը բարձրացրեց 125 եւ 130 կգ։ Երրորդ մոտեցումից հրաժարվեց։ Այս վարժությունում էլ նա փոքր ոսկե մեդալակիր է։
Հայաստանի թիմից երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Տիգրան Կարապետյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ) Նարեկ Մկրտչյանը (79 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Մերի Միսակյան (69 կգ) եւ Աննա Ամրոսյան (77կգ): Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (71 կգ):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից