Էներգետիկ համակարգից դուրս է եկել 30 մլրդ դրամ, որով կարող էինք սակագինը իջեցնել 5 դրամով. Ղազինյան
Գոյություն ունի էներգետիկական շուկա, որը ներմուծվել է այլ երկրների իբրև թե փորձով, տարբեր գրանտներով, դա ենթադրում, որ ստեղծում են թրեյդերներ, և խոշոր սպառողները կիլովատը առնում են այդ թրեյդերներից, ոչ ՀԷՑ–ից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, մամուլի ասւոլիսում հայտարարեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Հիմա պատկերացրեք, որ 2023, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից, այսինքն եթե չեն վճարում ՀԷՑ–ին, վճարում են թրեյդերին, որ նոր հոսանքը առնում է ուղիղ ԳԷՍ–երից, տարբեր կայաններից։ Դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ Թրեյդերը ձեռք է բերում, վաճառում է հաճախորդին։
Այդ 30 միլիարդ դրամը դուրս չգալու դեպքում, տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող էր իջեցում լինել։ Դրա արդյունքում սոցիալապես ամենաանապահով խավի համար կարելի էր ընդհուպ մոտեցնել անվճարին, այդ ամբողջ գումարով։
Գումարը ուղղակի վերցրել են էներգետիկայի համակարգից, անունը դրել են մոնոպոլիա, վախեցնելով ժողովրդին։ Այս դեպքում մոնոպոլիան ավելի լավ էր, քան իրենց շուկան։ Այսինքն ստացվում է, որ մեծ ծախս ունեցող բաժանորդները, որոնք հիմնականում հանրային բաժանորդներն են, վճարում են ավելի էժան, որի արդյունքում սակագինը բնակչության համար չի իջնում, ինչը շատ սխալ է»,– ընդգծեց Ղազինյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից