Տուժած ուսանողները գտնվում են բժիշկների հսկողության ներքո
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտնում է, որ Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած մեր ուսանողների առողջական վիճակը կայուն է։ Բոլոր տուժած ուսանողները գտնվում են բժիշկների հսկողության ներքո. նկատվում է դրական առաջընթաց։ Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։
Հաղարծին վանական համալիրի մոտակայքում երեկ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկը երեկ վիրահատության է ենթարկվել։
Հիշեցնենք, որ երեկ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին էքսկուրսիայի տարած «BUS VOYAGE» ընկերության ավտոբուսներից մեկը Հաղարծին վանական համալիրից վերադառնալիս ճանապարհին կողաշրջվել էր։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, պատճառը եզրային հողի փլուզումն է եղել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից