Կենցաղային բնույթի սպանությունների թիվն ավելացել է
Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Այս դինամիկան պահպանվում է և որևէ էական, կտրուկ և վտանգավոր վերափոխումներ չի ունենում: Ընդ որում, երբ խոսում ենք նաև ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պետք է փաստեմ, որ նաև վիճակագրական առումով կտրուկ աճի տեմպ չունենք: Պետք է ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2 տոկոսը»,- ասաց նախարարը:
Արփինե Սարգսյանը նշեց, ըստ ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների՝ 2021 թվականին սպանությունների միջին համաշխարհային ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 5.8 դեպք:
«Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել․եթե համաշխարհային մակարդակում 100 հազար բնակչի հաշվով միջինում 5.8 սպանության դեպք է արձանագրվում, 2021 թվականին Հայաստանի մոտ այս ցուցանիշը եղել է 2, 2022 թվականին՝ 1.9, 2023 թվականին՝ 1.8, 2024 թվականին՝ 2»,- ասաց Սարգսյանը:
Ներքին գործերի նախարարը հայտնեց՝ մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որն անդրադառնալու է նաև սպանությունների թվի նվազեցման հարցերին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը